Գլխավոր / Армения / Այսուհետ գրեք «Մարիամով». տառատեսակները դարձան Հայաստանի սեփականությունը

Այսուհետ գրեք «Մարիամով». տառատեսակները դարձան Հայաստանի սեփականությունը

Այսօր ՀՀ կառավարությունը, նկատի առնելով ժամանակակից էլեկտրոնային տեղեկատվական և հաղորդակցման համակարգերում, այդ թվում` էլեկտրոնային պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառության ժամանակ Յունիկոդ համակարգին համապատասխան հայկական տառատեսակների ներդրման և կիրառության անհրաժեշտությունը, կառավարությունը հաստատել է ՀՀ պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային «Գրապալատ» և «Մարիամ» տառատեսակները։

Սահմանվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են և անարգել կարող են օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից էլեկտրոնային տեղեկատվական հաղորդակցման համակարգերում։

Tekali Taxi