Գլխավոր / Армения / Վարչապետը կարծում է, որ օրենքի փոփոխությամբ կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը

Վարչապետը կարծում է, որ օրենքի փոփոխությամբ կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, ՀՀ մաքսային օրենսգրքում և ևս 14 ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նախագիծը մշակվել է` ի կատարումն ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 21-ի որոշմամբ հաստատված «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների» ծրագրի։

Նախագծով ներկայումս գործող 157 բարդ և 12 պարզ ընթացակարգով տրամադրվող արտոնագրերի փոխարեն առաջարկվում է սահմանել 84 բարդ և 12 պարզ ընթացակարգով տրվող արտոնագրեր։ «Մենք երկար ժամանակ և հանգամանորեն քննարկել ենք այս նախագիծը, որով մտադիր ենք լուծել նաև որակական խնդիրներ,- ասել է ՀՀ վարչապետը, – արտոնագրման որոշ գործառույթներ նմանվում էին ստուգման։ Այժմ, խիստ կրճատելով արտոնագրվող գործունեության թիվը, կրճատում ենք կոռուպցիոն ռիսկերը, պակասեցնում բյուրոկրատական քաշքշուկը»։

Tekali Taxi