Գլխավոր / Армения / «Հայկական ժամանակ». Դատախազը էլ առաջվանը չի՞

«Հայկական ժամանակ». Դատախազը էլ առաջվանը չի՞

Օրաթերթը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազի կյանքում տեղի ուենցող վերջին փոփոխությունները:

Ըստ իրազեկ աղբյուրների, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բավական երկար ժամանակ առողջական ինչ-որ խնդիր ունի: Դատախազությունում բոլորը տարակուսած են, քանի որ Հովսեփյանը ժամերով զբաղվում է իր հոբբիներով:

Մեր տեղեկություններով, բանը հասել է նույնիսկ նրան, որ անցած ամսին Հովսեփյանը Գերմանիայում բուժման կուրս է անցել: Բայց իրավիճակը չի փոխվել, և նրա ենթակաները շարունակում են բողոել, որ «շեֆն» այլևս առաջվանը չէ և նկարչությանն ավելի շատ ժամանական է տրամադրում, քան դատախազությանը:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ Հովսեփյանը օգոստոսին Գերմանիա էր մեկնել առողջարաններից մեկում հանգստանալու: Տռուզյանը հերքել է Հովսեփյանի առողջական խնդիրների մասին լուրը: Կարծիքներ կան, որ Աղվան Հովսեփյանը միտումնավոր է հիվանդ ձևանում, որպեսզի Հայաստանի բարձագույն ղեկավարությունն իրեն ընկալի իբրև «անվնաս» և թույլ տա մինչև ժամկետի ավարտը` 2013-ի դեկտեմբերը պաշտոնավարել:

Tekali Taxi