Գլխավոր / Հայաստան / Հոկտեմբերի 4-14-ը Լեռնային Ղարաբաղում կիրականացվի ԵԱՀԿ առաքելություն

Հոկտեմբերի 4-14-ը Լեռնային Ղարաբաղում կիրականացվի ԵԱՀԿ առաքելություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի շրջանակներում  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներից հետո հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, ՄԽ համանախագահները Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին տեղեկացրել են Դաշտային գնահատման առաքելության շուրջ տարվող նախապատրաստական աշխատանքների մասին: Առաքելությունն իրականացվելու է հոկտեմբերի 4-14-ը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում:

Համանախագահները դիմել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետներին` առաքելությանը մասնակցելու հրավերով:

Համանախագահները նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներին են ներկայացրել առաջիկա ամիսների իրենց աշխատանքային ծրագիրը, այդ թվում` Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Tekali Taxi