Գլխավոր / Հայաստան / Մոսկվայում պահանջում են վերականգնել քաղաքապետին ընտրելու իրավունքը

Մոսկվայում պահանջում են վերականգնել քաղաքապետին ընտրելու իրավունքը

Այսօր Մոսկվայում ընդդիմությունը բողոցի ցույց է անցկացրել` պահանջելով վերականգնել քաղաքապետի ընտրությունների կարգը:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, ցույցին մասնակցել է մոտ 1.5 հազար մարդ: Հավաքվածների առջև ելույթ են ունեցել Վիկտոր Շենդերովիչը, Իլյա Յաշինը, Վլադիմիր Ռիժկովը և այլք:

Ցույցի մասնակիցները պահանջում էին իշխանություններից վերադարձնել Մոսկվայի բնակիչներին քաղաքապետին ընտրելու իրավունքը:

«Մոսկվան Եվրոպական միակ մայրաքաղաքն է, որտեղ քաղաքապետին ընտրում են ոչ թե բնակիչները, այլ ինչ-որ մարդիկ», – նշել են ցույցի կազմակերպիչները:

Նրանց խոսքով` մոսկվացիներն արժանի են «մարդավարի ապրել». «Պետք չէ հեծանիվ հորինել այն առումով, թե ինչպես բարեկեցիկ կյանք ապահովել քաղաքացիների համար: Քաղաքակիրթ աշխարհում կա մի հասարակ միջոց ստիպելու քաղաքական գործիչներին աշխատել ի բարօրություն քաղաքացիների: Եթե քաղաքապետը չի կարողանում ինչպես հարկն է կատարել իր աշխատանքը, թող իր տեղը զիջի մեկ ուրիշին` նրան, ում կընտրի ժողովուրդը», – ընդգծել են հավաքվածները:

Tekali Taxi