Գլխավոր / Армения / Ադրբեջանի վերաբերմունքը ԵԱՀԿ ՄԽ նկատմամբ շուտով կարող է փոխվել. Ֆրեյզեր

Ադրբեջանի վերաբերմունքը ԵԱՀԿ ՄԽ նկատմամբ շուտով կարող է փոխվել. Ֆրեյզեր

Ադրբեջանի վերջին փորձերում` ԼՂ խնդիրը ՄԱԿ-ի հարթակ տեղափոխել, որևէ օգտակար տարր չկա կարգավորման գործընթացի համար, ավելին` կարծում եմ, որ գործընթացը պետք է շարունակի մնալ և ջանքերը պետք է ավելի հասունացնել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:
«Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

«Մյուս կողմից` ինձ համար հասկանալի է Ադրբեջանի անհանգստությունը, որ ԵԱՀԿ ՄԽ ջանքերը ոչ մի արդյունքի չեն հանգեցրել: Սակայն առաջիկա ամիսներին սպասվող փոփոխությունները կարող են փոխել Ադրբեջանի վերաբերմունքը ԵԱՀԿ ՄԽ նկատմամբ: Այստեղ Հայաստանը լրջագույն խնդիր ունի, քանի որ Ադրբեջանը ասում է, որ ընդունում է կարգավորման հիմնարար սկզբունքները, ինչը Հայաստանը չի անում: Հայաստանը մինչ օրս հստակ չի հայտարարում, թե ո՞րն է ընդունելի եւ անընդունելի համարում հիմնարար սկզբունքներից, ինչն էլ թույլ չի տալիս առաջ շարժվել կարգավորման ուղղությամբ», – ասել է Ֆրեյզերը:

Tekali Taxi