Գլխավոր / Հայաստան / Պուտինի վերադարձը կբացառի վրաց-ռուսական երկխոսությունը

Պուտինի վերադարձը կբացառի վրաց-ռուսական երկխոսությունը

Եթե Պուտինն ընտրվի Ռուսաստանի նախագահ, ապա դա կբացառի ռուս-վրացական երկխոսության հավանականությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:

Նրա խոսքով` վրացական կողմը պատրաստ է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, բայց դա անհնար կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանի տարածքները շարունակում են օկուպացված մնալ:

«Ամենատխուր փաստն այն է, որ Ռուսաստանի այժմյան ղեկավարությունը հրաժարվում է երկխոսել Վրաստանի` օրինական կերպով կազմավորված կառավարության հետ: Մենք հաշվի ենք առնում այն, որ Ռուսաստանը մեր հարևան պետությունն է, որի հետ մենք տարբեր տեսակի հարաբերություններ ենք ձևավորել, բայց մենք գիտենք, որ Ռուսաստանի իշխանությունները չեն երկխոսի Վրաստանի իշխանության և ոչ մի ներկայացուցչի հետ, ով կպաշտպանի երկրի ինքնիշխանությունը»,- ասել է Կալանդաձեն:

Tekali Taxi