Գլխավոր / Армения / «Չորրորդ ինքնիշխանություն». Ով է տիրացել մահացած պատգամավորի ունեցվածքին

«Չորրորդ ինքնիշխանություն». Ով է տիրացել մահացած պատգամավորի ունեցվածքին

Ծագումով վարդենիսցի վաղամեռիկ պատգամավոր Մելիք Գասպարյանի ունեցվածքի առյուծի բաժինն այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տիրապետության տակ է, հաղորդում են «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները:

Հայտնի է, որ երբ պատգամավորը դժբախտ պատահարի զոհ դարձավ, կայխակնային արագությամբ սկսեցին լուրեր տարածվել, թե նա ահռելի քանակությամբ պարտքեր ունի: Եվ իսկապես, Գասպարյանի դին հողին հանձնելուց հետո նրա որդին` Ապրես Գասպարյանը` Ապերը, հոր մահը սգալու փոխարեն սկսեց տարաբնույթ ռազբորկաների մասնակցել, նույնիսկ ինչ-որ ժամանակ անհետացել էր քաղաքից: …Տեղեկացնենք, որ Գասպարյանը ՎՏԲ և ևս երկու բանկերում շուրջ 7 մլն դոլարի վարկ ունի, որը մարելու և «թև ու թիկունք» լինելու խոստման դիմաց է ԱԺ նախագահը տիրացել Գասպարյանի ունեցվածքին: Այսօր Ամիրյան փողոցի սկզբնամասում գտնվող էլիտար շենքերը, որը կառուցում էր Մելիք Գասպարյանը, տնօրինվում են ԱԺ նախագահի որդու` Արգամ Աբրահամյանի կողմից: Ըստ լուրերի` Հովիկ Աբրահամյանը շուտով կտիրանա նաև Գասպարյանին պատկանող 81 և 41 համարի երթուղային գծերին:

Tekali Taxi