Գլխավոր / Հայաստան / Կամ բոլորը, կամ ոչ մեկը. դաշնակցականը խոսել է ԼՂՀ անկախության ճանաչման մասին

Կամ բոլորը, կամ ոչ մեկը. դաշնակցականը խոսել է ԼՂՀ անկախության ճանաչման մասին

Ադրբեջանում սպասվող առաջիկա ընտրություններին ընդառաջ Ղարաբաղյան հարցի շուրջ որոշ կսմիթներ կնկատվեն, բայց ոչ ավել, հայտարարել է ՀՅԴ ղեկավարներից մեկը` Վահան Հովհաննիսյանը:

«Ադրբեջանը ձևական ժողովրդավարության զոհ է: Նա լարել է մի ծուղակ, որի մեջ ոչ միայն ինքն է ընկել, այլ նաև ողջ տարածաշրջանը: Ցանկացած ընտրություններից առաջ կսկսվեն հակահայկական տրամադրություններ, բոցաշունչ ելույթներ կհնչեն, բայց իրական թեժացում չի լինի»,- նշել է Վահան Հովհաննիսյանը:

Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի` Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչման հարցին:

«ԼՂՀ-ի ճանաչումը Հայաստանի կողմից որևէ խնդիր չպիտի առաջացնի. խորհրդարանում այն պետք է անցնի 131 կողմ ձայնով, և նույնիսկ եթե լինեն հիվանդ պատգամավորներ, միևնույնն է պետք է մասնակցեն քվերակությանը: Իսկ եթե կան քաղաքական ինչ-ինչ խնդիրներ և չպետք է 100 տոկոսով անցնի, ուրեմն պետք է հետաձգել այդ հարցի քվերակությունը»,- հայտարարել է Վահան Հովհաննիսյանը:

Tekali Taxi