Գլխավոր / Армения / Թուրքիայում ամաչում են գրաքննություն տենչացող լրագրողից

Թուրքիայում ամաչում են գրաքննություն տենչացող լրագրողից

Թուրք լրագրող Յիջիթ Բուլութն առաջարկել է վերահսկողություն սահմանել տպագրվող և օն-լայն մամուլի վրա, որից հետո արժանացել է իր գործընկերներից կողմից մեղադրանքների և կծու խոսքերի:

Համացանցային «Մեդիա» կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ «իրենք ամաչում են Յիջիթ Բուլութի համար», ով Habertürk թերթի լրագրող է և հեռուստատեսային հաղորդման հեղինակ և վարող:

Բուլութը նման առաջարկ է արել վարչապետ Ռաջեփ Թայիփ Էրդողանին շաբաթ օրը լրագրողների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Նա առաջարկել է Ռադիոյի և հեռուստատեսության գործունեությունը վերահսկող մարմնի օրինակով կառույց ստեղծել, որը կզբաղվի համացանցային և տպագիր մեդիայի վերահսկողությամբ և գրաքննությամբ:
Երկրի վարչապետը, սակայն, նշել է, որ «դա բացառված է»:

Habertürk թերթի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթային, ով նաև Բուլութի ընկերն է և ներկա է եղել այդ հանդիպմանը, քննադատել է լրագրողին, ասելով, որ «այդ առաջարկից արյունը սառել է երակներում»: Այնինչ Բուլութը իր վերջին հոդվածում գրել է, որ նման վերահսկող հաստատությունն ուղղակի անհրաժեշտ է:

Նշենք նաև, որ ճակատագրի հեգնանքով, Բուլութի քաղաքական հաղորդումը կոչվում է «Առանց գրաքննության»:

Tekali Taxi