Գլխավոր / Армения / Իլյումժինովը ստիպեց հանձնվել աշխարհի 12-րդ չեմպիոնին

Իլյումժինովը ստիպեց հանձնվել աշխարհի 12-րդ չեմպիոնին

Կիրսան Իլյումժինովը վերընտրվել է Միջազգային շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունները քիչ առաջ ավարտվեցին Խանտի-Մանսիյսկում, որտեղ ընթանում է Համաշխարհային շախմատային օլիմպիադա և ՖԻԴԵ-ի կոնգրեսը:

Իլյումժինովի մրցակիցն աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովն է: Վերջինիս օգտին քվեարկեցին 65 պատվիրակ, մինչդեռ Իլյումժինովը ստացավ 95 ձայն: Կոնգրեսի 3 պատվիրակ ձեռնպահ են եղել, ևս 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Նշենք, որ Իլյումժինովը ղեկավարում է ՖԻԴԵ-ն 1995 թվականից:

Tekali Taxi