Գլխավոր / Հայաստան / «Բարսելոնան» կրկին չհաղթեց Ռուսաստանի չեմպիոնին

«Բարսելոնան» կրկին չհաղթեց Ռուսաստանի չեմպիոնին

Չեմպիոնների Լիգայի նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» երկու անգամ հանդիպել էր Ռուսաստանի չեմպիոն «Ռուբինի» հետ և երկու դեպքում էլ անհաջող հանդես եկել: Սեփական հարկի տակ կատալոնացիները պարտվել էին 1:2 հաշվով, իսկ մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղացել: Այս տարի պատմությունը կրկնվեց. Կազանում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կարողացան ընդամենը մեկ միավոր վաստակել: Առաջին խաղակեսում «Ռուբինի» կիսապաշտպան Նոբոան 11-մետրանոցից բացեց հաշիվը, իսկ երկրորդ կեսում Վիլյան դարձյալ 11-մետրանոցից հավասարեցրեց այն:

Լիգայի գործող չեմպիոնը՝ «Ինտերը», սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց գերմանական «Վերդերին»: Այս խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո’Օն, ևս մեկ գնդակ հեղինակեց Ուեսլի Սնեյդերը:

Չեմպիոնների Լիգա, 2-րդ տուր, արդյունքներ.

A խումբ

Տոտենհեմ, Անգլիա – Տվենտե, Հոլանդիա  4:1
Ինտեր, Իտալիա – Վերդեր, Գերմանիա 4:0

Ինտեր՝ 4 միավոր, Տոտենհեմ՝ 4 միավոր, Տվենտե՝ 1 միավոր, Վերդեր՝ 1 միավոր

B խումբ

Շալկե, Գերմանիա – Բենֆիկա, Պորտուգալիա 2:0
Հապոել, Թել-Ավիվ – Օլիմպիկ Լիոն, Ֆրանսիա 1:3

Օլիմպիկ՝ 6 միավոր, Շալկե՝ 3 միավոր, Բենֆիկա՝ 3 միավոր, Հապոել՝ 0 միավոր

C խումբ

Վալենսիա, Իսպանիա – Մանչեսթեր Յունայթեդ, Անգլիա 0:1
Ռեյնջերս, Շոտլանդիա – Բուրսասպոր, Թուրքիա 1:0

Մանչեսթեր Յունայթեդ՝ 4 միավոր, Ռեյնջերս՝ 4 միավոր, Վալենսիա՝ 3 միավոր, Բուրսասպոր՝ 0 միավոր

D խումբ

Ռուբին, Ռուսաստան – Բարսելոնա, Իսպանիա 1:1
Պանատինաիկոս, Հունաստան – Կոպենհագեն, Դանիա 0:2

Կոպենհագեն՝ 6 միավոր, Բարսելոնա՝ 4 միավոր« Ռուբին՝ 1 միավոր, Պանատինաիկոս՝ 0 միավոր

Tekali Taxi