Գլխավոր / Армения / Վարդանյանը հեռանկարներ չի տեսնում մի երկրում, որտեղ Ստալինին չեն քննադատում

Վարդանյանը հեռանկարներ չի տեսնում մի երկրում, որտեղ Ստալինին չեն քննադատում

Տնտեսության մեջ պետության դերի մեծացումն աղետալի հետևանքների է հանգեցրել. պարզվում է, որ գործարարների մի մասը խորհրդային «ցեխովիկներին» է հիշեցնում, ովքեր փոխ են աշխատում պետության հաշվին. պետության միջոցով գործարքներ են իրականցնում և շահույթն իրենց են պահում: Իսկ գործարարների մյուս մասը, ում համար մուտքը չինովնիկների կաբինետ արգելված է, խառնաշփոթ վիճակում է: Այս մասին «Ведомости» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը:

Վարդանյանն արդեն 20 տարի գլխավորում է «Տրոյկա դիալոգ»-ը, սակայն պատրաստվում լքել ընկերությունն ու վաճառել իր մասնաբաժինը: Խոսելով պատճառների մասին, ինչպես նաև Ռուսաստանում ճգնաժամի մասին` Վարդանյանն ասել է. «Բոլոր երկրներում ճգնաժամային իրավիճակը տարբեր է: Ռուսաստանում արտաքինից ամեն ինչ կայունացել է, ամեն ինչ տեղն է: Բայց մյուս կողմից` ակնհայտ է, որ բիզնեսը հայտնվել է այն վիճակում, երբ ֆուտբոլիստին ասում  են` մինչև այսօր ֆուտբոլ էիք խաղում, իսկ այժմ պետք է անցնել խաղի առանց կանոնների: Ով ուզում է` խաղում է, իսկ ով չի ուզում` չի խաղում:

Ավելի վաղ այնպիսի զգացողոթյուն կար, որ մեզ մոտ կապիտալիզմ է, բայց ճգնաժամը ցույց տվեց, որ ոչ մի կապիտալիզմ էլ չկա, փոխարենը` այսպես ասած` կեղծ կապիտալիզմ է: Այսօր շուկայում կրկին միջնորդներ են հայտնվել, ովքեր նման են խորհրդային ժամանակների «ռեպետիտորներրն»: Նրանք պարապողներից գումարներ էին վերցնում, փոխարենը ոչինչ չէին անում: Իսկ հետո, երբ որևէ մեկը չէր ընդունվում համալսարան, վերադարձնում էին գումարները: Այսպիսի միջնորդներ են հայտնվել հատկապես խոշոր պետական բանկերում:

Կարծում եմ` հիմա ավելի լավ ժամանակներ են բիզնես անելու համար, քան այն ժամանակ, երբ մենք սկսեցինք: Այնուամենայնիվ, «դեժավյուի» զգացողոթյուն է առաջանում: Հիմա էլ հաճախ ականատեսն ենք դառնում այն ամենի, ինչ տեղի էր ունենում 90-ականներին:

Մենք շատ բարդ ժառանգություն ենք ստացել, մարդիկ կյանքն ընկալում են ոչ թե կանոնների և օրենքների տեսանկյունից, այլ հասկացությունների տեսանկյունից, ինչը գերակշռում է ամեն ինչի նկատմամբ: Այսօր ամեն ինչ հիմնված է անհատների և հասկացությունների վրա: Մի երկրում, որտեղ տարիներ ի վեր ոչնչացվել է անհատականության ցանկացած դրսևորում, որտեղ երբեք չի ընդունվել ամբողջից առանձնանալու հատկությունը և Ստալինի քննադատություն չի եղել, բնակչության մեծ մասը բանտերում է հայտնվել, իսկ մյուս մասը հսկողությամբ է զբաղվել, և այս ամենը արդարացվել է «մենք տիեզերք ենք թռչել»  գաղափարով, նման երկրում շատ դժվար է ճիշտ բաներ անել և ինչ-որ բան ծրագրել հեռավոր ապագայի հեռանկարով»:

Վարդանյանի խոսքով` ինքը չի պատրաստվում լքել «Տրոյկա դիալոգը» 2012 թվականին: «Լավ կլիներ, որ 2013 թվականաին հնարավորություն ունենաի զբաղվել այլ գործերով», – ասել է նա:

Tekali Taxi