Գլխավոր / Հայաստան / «Իրավունք». ՀՅԴ ամեն ինչ արել է ՀՀԿ-ի հետ միասին

«Իրավունք». ՀՅԴ ամեն ինչ արել է ՀՀԿ-ի հետ միասին

Ներկայացնում ենք Գագիկ Մելիքյանի հարցազրույցից հատված, որը հրապարակել է օրաթերթը:

«Դաշնակցությունը ինչ որ արել է, արել է ՀՀԿ-ի հետ միասին, երբ որ կոալիցիոն ուժ էր և իշխանության մաս էր կազմում: Իսկ կոալիցիայից դուրս գալուց հետո` ես չգիտեմ, թե Դաշնակցությունը ինչ լուրջ գործեր է արել: Համենայնդեպս ես կասեմ հետևյալը. եթե Արագածոտնի մարզում հայտարարվում է մեծ հանրահավաքի մասին, ապա ինչ հույսով է ՀՅԴ-ն  ընդհանրապես ընտրությունների գնում: Ես կարծում եմ, որ Դաշնակցությունը համոզվեց, որ Արագածոտնի մարզում ինքը ընդհանրապես ձայների չի տիրապետում: Բայց լավ կլինի, որ յոթ տոկոսի հետ կապված իրենց հարցնեք, թե նրանք ի՞նչ հույսով են յոթ տոկոս ակնկալում, եթե հարկ եղած դեպքում իրենք 0,7 տոկոս չեն կարողանում ապահովել», – ասել է Մելիքյանը:

Tekali Taxi