Գլխավոր / Հայաստան / Ռոուլինգը չի կարողանում առանց Հարրի Փոթերի

Ռոուլինգը չի կարողանում առանց Հարրի Փոթերի

Բրիտանուհի Ջոան Ռոուլինգը չի բացառում, որ նա կգրի ևս մեկ գիրք մոգ Հարրի Փոթերի մասին: Այսպիսի հայտարարությամբ գրողը հանդես է եկել Օփրա Ուինֆրիի հեռուստաշոուի ժամանակ:

«Չեմ ասում, թե դա չեմ անի: Ես սիրում եմ գրքեր գրել, ես պետք է ստեղծագործեմ իմ հոգեկան ներքին առողջության համար»,- նշել է Ռոուլինգը` պատասխանելով Ուինֆրիի հարցին, թե արդյոք նա կգրի նոր վեպ:

Գրողը նաև խոստովանել է, որ ավարտելով «Հարրի Փոթեր և մահվան շնորհներ» գիրքը` արտասվել է, քանի որ «հոգեպես կապվել է գրքի հերոսի հետ»:

«Դա ինձ համար ծանր կորուստ էր: Ինձ համար դժվար էր, չնայած ես գիտեի, որ դա պետք է մի օր պատահեր»,- խոստովանել է բրիտանուհին:

Tekali Taxi