հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ուկրաինան` Շախմատային օլիմպիադայի չեմպիոն, Հայաստանը` եռյակից դուրս

Ուկրաինան` Շախմատային օլիմպիադայի չեմպիոն, Հայաստանը` եռյակից դուրս

Խանտի-Մանսյիսկում ավարտվեց Համաշխարհային շախմատային օլիմպիադան, որի արդյունքում վերջին երկու Օլիմպիադաների հաղթող Հայաստանի ընտրանին դուրս մնաց մրցանակային եռյակից: Վերջին տուրում մեր թիմը հանդիպեց Ֆրանսիայի հավաքականի հետ, սակայն ընդամենը ոչ-ոքի խաղաց: Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը ոչ-ոքիներ խաղացին, իսկ ահա Վլադիմիր Հակոբյանը պարտվեց Լորան Ֆրեսինեին, և միայն Լևոն Արոնյանի հաղթանակը Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ մեզ ոչ-ոքի բերեց:

Առաջին տեղը 19 միավորով զբաղեցրեց Ուկրաինայի հավաքականը: Ուկրաինացիները միակ թիմն են, որ ոչ մի պարտություն չկրեցին Օլիմպիադայի ընթացքում: Երկրորդը` Ռուսաստանի առաջին թիմն է, որը զիջեց Ուկրաինայի մեկ միավոր:

Վերջնական աղյուսակը կներկայացնենք ավելի ուշ, քանի որ դեռևս ոչ բոլոր հանդիպումներն են ավարտվել: