Գլխավոր / Հայաստան / Բեմից այն կողմ. ոչ պաշտոնական զրույց թատրոնի մասին

Բեմից այն կողմ. ոչ պաշտոնական զրույց թատրոնի մասին

«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կազմակերպել էր Միջազգային փառատոնների և միջոցառումների ասոցիացիաի (IFEA) անդամների հանդիպումը, որը կրում էր «Բեմից այն կողմ» խորագիրը:

Հանդիպումն ուներ ոչ պաշտոնական բնույթ. ներկայացվեցին տարբեր երկրների (Ռուսաստան, Չինաստան, Էստոնիա, Ֆինլանդիա, Հայաստան) փառատոնային ներկա քաղաքականությունները` Եվրոպական Միության հետ համագործակցության համատեքստում: Խոսակցության գլխավոր թեման փողն էր. որտեղի՞ց փող գտնել և ո՞րն է պետության դերը դրանում:

Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը համառոտ նշեց Հայաստանի թատերական դաշտի հիմնական կազմակերպչի` թատերական գործիչների միության մասին: Ըստ նրա` միությունը դեռ գործում է խորհրդային իներցիայով:

Չինաստանի պետական քաղաքականության օրինակը «երազանք» թվաց «Հայֆեստի» նախագահին: Բեմադրություններ իրականացնելու համար Պեկինի քաղաքապետարանը տարեկան տասնյակ միլիոններ է տրամադրում չինացի ուսանողներին` անվճար հատկացնելով նաև դահլիճներ և տրանսպորտ:

IFEA-ն համաշխարհային ցանց է, որն ապահովում է մասնագիտական շրջանակ և գիտելիքի փոխանակում, քննարկումներ, մշակութային տարբեր միջոցառումներ:

Tekali Taxi