Գլխավոր / Հայաստան / Դեդ Հասանին այցելել են գողական աշխարհի հեղինակություններն ու չինովնիկները

Դեդ Հասանին այցելել են գողական աշխարհի հեղինակություններն ու չինովնիկները

Քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանին հանդիպելու համար նրան այցելել են ոչ միայն «օրենքով գողերը», այլև կառավարական համարանիշերով ավտոմեքենաներով և հատուկ անցաթղթերով չինովնիկները: Այսպիսի եզրակացության է եկել «Новая газета»-ն` ուսումնասիրելով հատուկ ծառայությունների զեկույցը, ովքեր հետևում էին Դեդ Հասանի և նրա հյուրերի հանդիպումը մոսկովյան ռեստորաններից մեկում: Հիշեցնենք, որ Ուսոյանը քրեական աշխարհում հայտնի է Դեդ Հասան կեղծանունով, ում վրա սեպտեմբերի 16-ին մահափորձ էին իրականացրել:

Պարբերականի փոխանցմամբ`հանդիպմանը ժամանած ավտոմեքենաները «գողական» պետհամարանիշեր ունեին: Մի շարք լուսանկարներ են արվել, որոնցում պատկերված տղամարդիկ և կանայք անցյալ տարի ներկա էին մեկ այլ հեղինակություն` Յապոնչիկի թաղման արարողությանը:

Այս մարդկանցից շատերը ներկա են եղել նաև հայտնի քրեական հեղինակություն Անդրեյ Գոլուբևի (Սկիֆ) հուղարկավորությանը:

Լուսանկարներից մեկում իրավապահ մարմինների ներկայացուցիչները նկատել են միջազգային որոնման մեջ գտնվող ադրբեջանցի հեղինակություն Յուսիֆ Ալիևին` Յուսկա կամ Յուսիֆ Բակինսկի կեղծանունով: Նա մեղադրվում է Ադրբեջանի տարածքում սպանություն, բանդիտիզմ, կողոպուտ իրականացնելու մեջ: Հանդիպմանը նա եկել էր Land Cruiser ավտոմեքենայով` Գերագույն դատարանի անցման իրավունքով` փակցված դիմացի ապակուն: Օպերատիվ տվյալների համաձայն` Դեդ Հասանն ինքն է «թագադրել» Յուսկային, ինչից հետո օրենքով գողը Մոսկվայում ղեկավարում է ադրբեջանական սփյուռքը և իր մասնաբաժինն ունի մայրաքաղաքի շուկայում մրգի  և բանջարեղենի վաճառքից ստացված եկամուտից:

Tekali Taxi