Գլխավոր / Армения / ՀՀԿ-ն բյուրոկրատիայի կուսակցություն է. Բոզոյան

ՀՀԿ-ն բյուրոկրատիայի կուսակցություն է. Բոզոյան

Հանրապետական կուսակցությունում վեճ չի կարող լինել, որովհետև դա պետական բյուրոկրատիայի կուսակցություն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Համոզված եմ, որ եթե ցանկացած բիզնեսմենի հանեն պաշտոնից, ինքը միանգամից Հանրապետականից դուրս կգա, բոցաշունչ ելույթներով հանդես կգա, կասի, որ Հայաստանում դեմոկրատիա չկա: Բայց քանի դեռ չեն հանել, կասի, որ երկիրը ծաղկում է», – ասել է փորձագետը:

Նա նաև նշել է, որ ղեկավարման ուղղահայաց համակարգ ստեղծելու իշխանությունների փորձերը հակասում են «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների շահերին: Բացի այդ, քաղաքագետի խոսքերով, բավական թուլացել է ՕԵԿ-ի գործոնը. «2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, կարելի է ասել, այդ կուսակցությունը դե ֆակտո գոյություն չունի»:

Խոսելով այն մասին, թե որ ուժն որքան ձայն կհավաքի սպասվող ընտրություններին, Երվանդ Բոզոյանն ասել է. «Ես կարծում եմ, որ բոլորն են կասկածի տակ, բացառությամբ Հանրապետականի, Բարգավաճի և ՀԱԿ-ի: Ըստ էության` հասարակության մեջ կա խորը անհավատության մթնոլորտ»:

«Ժառանգությունը» ներկուսակցական խմորումների պատճառով, ըստ Բոզոյանի, հայտնվել է պրոբլեմատիկ վիճակի մեջ: «Չեմ կարծում, որ կուսակցությունը կարևոր դեր կունենա ներքաղաքական դաշտում»:

Tekali Taxi