Գլխավոր / Армения / Վրաստանի հետ բոլոր հարցերը լուծվում են բանակցությունների միջոցով. Նալբանդյան

Վրաստանի հետ բոլոր հարցերը լուծվում են բանակցությունների միջոցով. Նալբանդյան

Չկան հարցեր Վրաստանի հետ, որ Հայաստանը չկարողանա լուծել բանակցությունների միջոցով, այսօր Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսին հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը` հիշեցնելով, որ ինքը բազմիցս է ասել այդ մասին:

«Երեկ և այսօր մենք պարոն Վաշաձեի հետ բազմաթիվ հարցեր քննարկեցինք, նախ և առաջ, երկկողմ հարաբերություններին վերաբերող: Մենք գոհունակությամբ նշեցինք, որ առևտրաշրջանառությունը վերջին ինը ամիսների ընթացքում մոտ 50 տոկոսով ավելացել է: Չնայած թվերն այդքան մեծ չեն, բայց դրական միտումը` 50 տոկոս, բավական կարևոր թիվ է», – ասել է ՀՀ արտգործնախարարը:

Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ ցուցանիշ է կարևորել` նշելով, որ այս տարի Հայաստանից 300 հազարից ավելի զբոսաշրջիկներ են այցելել Վրաստան:

Նալբանդյանի խոսքով` երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաև տրանսպորտին, էներգետիկայի ոլորտին վերաբերող հարցեր:

«Իհարկե, քննարկեցինք վիրահայությանը հուզող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանին վերաբերող հարցեր», – ասել է ՀՀ ԱԳ ղեկավարը:

Tekali Taxi