Գլխավոր / Армения / «Առավոտ». ԵԽ-ն պետք է վերահսկի «Ա1+»-ի և քաղբանտարկյալների մասով

«Առավոտ». ԵԽ-ն պետք է վերահսկի «Ա1+»-ի և քաղբանտարկյալների մասով

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն երեկ Ստրասբուրգից «Առավոտին» պատմել է.

«ՀԱԿ-ի ներկայացուցիչը նշեց, թե «Ա1+»-ի մրցույթի ընթացքում անհրաժեշտ է, որ Եվրոպայի խորհուրդն անպայման իրականացնի հենց բուն գործընթացի դիտարկում, ինչին մենք արձագանքել ենք դրականորեն, թե որևէ խնդիր չենք տեսնում` ՀՌԱՀ նիստերը դռնբաց են, և դա հնարավոր է իրականացնել»: Իսկ ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը մեզ պատմեց, որ իր առաջարկը վերաբերել է ոչ միայն վերահսկողությանը, թե ինչ ընթացք է ստանում «Ա1+»-ի հեռարձակման արտոնագիր ստանալու փորձը, այլ նաև բանտում քաղբանտարկյալների վիճակի դիտարկմանը. «Երբ ես հարցրի, թե իշխանություններն առարկություն ունե՞ն նման մեխանիզմների ստեղծման կապակցությամբ` Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ առարկություն չունեն»:

Tekali Taxi