Գլխավոր / Армения / 480 կմ` առանց ձեռքերի

480 կմ` առանց ձեռքերի

Ամերիկացի Ֆիլ Կոմարը մտադիր է բազմակիլոմետրանոց մոտոցիկլետային մրցավազք կազմակերպել, որի ընթացքում նա կվարի մոտոցիկլետն առանց ձեռքերի օգնության, տեղեկացնում է The Daily Telegram-ը : Իր Harley-Davidson մոտոցիկլետով նա մտադիր է անցնել մոտավորապես 480կմ:

61-ամյա Կոմարի խոսքով՝ «առանց ձեռքերի» մրցավազքը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին՝ Միչիգան նահանգի Մակինակ կամրջից, և կավարտվի Օհայո նահանգի սահմանին:
Ուղևորության ընթացքում Կոմարը կղեկավարի մոտոցիկլետը ոտքերի և իրանի շարժումների օգնությամբ: Կոմարը վստահ է, որ հեշտությամբ կհաղթահարի հեռավորությունը: Նա նշել է, որ մոտոցիկլետավարության 50 տարվա փորձ ունի:

«Առանց ձեռքերի» ուղևորությունը բարեգործական նպատակով է կազմակերպվում: Կոմարը մոտոցիկլետավազքի միջոցով մտադիր է մոտավորապես երեք հազար դոլար հավաքել և տրամադրել պարկինսոնի հիվանդությամբ տառապողներին:

Կոմարը բացատրել է, որ ուզում է գումարը տրամադրել հենց այդ հիվանդների հետազոտմանը, քանի որ հենց այդ հիվանդությունից է մահացել իր հայրը:

Tekali Taxi