Գլխավոր / Հայաստան / Դե Վաալի գիրքը կարող է անհրաժեշտություն դառնալ Կովկասում պատերազմի ժամանակ

Դե Վաալի գիրքը կարող է անհրաժեշտություն դառնալ Կովկասում պատերազմի ժամանակ

Ռուսաստանից Իրան և Թուրքիա, ինչպես նաև Սև ծովից մինչ Կասպից ծովը ձգվող ձյունապատ գագաթները բոլոր հարցերում արգելք են հանդիսանում: Այս մասին գրում է Սի Ջեյ Չիվերսը «The New York Times»-ում հրապարակված իր հոդվածում:

«Եթե աշխարհում որևէ տարածք կա, որը գրագետ տեղեկագրքի կարիք ունի`գրված զուսպ երանգներով, ապա դա Կովկասն է: Հենց այսպիսի գիրք է հեղինակել համաշխարհային խաղաղության Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը: Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Կրեմլի ազդեցությունը տարածաշրջանում փոքր-ինչ թուլացել էր, դե Վաալը շատ է ճանապարհորդել Կովկասի տարածքում և գրել է Կովկասի մասին այնքան, որքան ոչ ոք չի գրել:

Թոմաս դե Վաալի գիրքը մի շարք պատմական փաստեր է պարունակում:
«Հայերն ասում են, ընդ որում` չեն չափազանցնում, որ Խորհրդային Միության փլուզումը սկսել է Հարավային Կովկասի փոքրիկ գավառային քաղաքում` 1988 թվականի փետրվարի 20-ին: Հենց այդ օրը Ստեփանակերտի շրջանային Խորհուրդը Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի մայրաքաղաքում կողմ քվերակեց այն գաղափարին, ըստ որի իրենք խնդրանքով պիտի դիմեն իշխանության փակել սահմաններն ու շրջանը Ադրբեջանից հանձնել Հայաստանին: Այս քվեարկությունը մեծ սողանքի առաջին քարն էր, որն էլ հետագայում փլուզեց Խորհրդային Միության բազմազգ կառույցը»:

Պարոն դե Վաալին ոչ մի տարածաշրջանային ուժ չի վճարում, նա տարածաշրջանի պետություններից և ոչ մեկի կողմից հանդես չի գալիս և որոշակի ծրագրեր չի ներկայացնում` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի հետ կապված, կամ Ռուսաստանի կամ Արևմուտքի համար վառելիքային խողովակներ կառուցելու, ինչպես նաև ընդդիմադիր շարժումների ընտրական հավակնությունների հետ կապված:

Կարելի է ենթադրել, որ դե Վաալի «Կովկաս. նախաբան» գիրքը երկար տարիներ արդիական կլինի: Ինչու՞ եմ այդպես կարծում: Խնդիրն այն է, որ 1990-ականներին սկսված պատերազմը, դեռ ավարտված չէ: Այսօր դե Վաալի գիրքը շատ հետաքրքիր և օգտակար է: Իսկ եթե, նոր պատերազմ սկսվի, ապա գիրքը ուղղակի անհրաժեշտություն կդառնա», – գրել է Չիվերսը:

Tekali Taxi