Գլխավոր / Армения / Միշել Օբաման գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը

Միշել Օբաման գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը

Forbes կազմած աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորել է ԱՄՆ առաջին տիկին 46-ամյա Միշել Օբաման:

Աղյուսակի երկրորդ հորիզոնականում է Kraft Foods ընկերության ղեկավար Իռեն Ռոզենֆելդը, իսկ երրորդ տեղը բաժին է ընկել հաղորդավար Օփրա Ուինֆրիին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ամենաազդեցիկ կանանց ցուցակում չորրորդն է. նրան հաջորդում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Լեդի Գագան և Բիյոնսեն: Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը ընդամենը 41-րդն է:

Վարկանիշայի աղյուսակի հեղինակները հայտարարել են, որ այս տարի իրենք փոքր-ինչ շեղվել են ավանդական կանոններից և հաշվի են առել ոչ թե կանանց տիտղոսներն ու դիրքը, այլ այն ազդեցությունը, որ նրանք ունեն համաշխարհային գործընթացների վրա, ինչպես նաև կանանց` նախաձեռնող լինելու հատկությունը, հայտնում է BBC-ն:

Tekali Taxi