Գլխավոր / Հայաստան / Վաղ է խոսել նախագահական ընտրությունների մասին. Րաֆֆի Հովհաննիսյան

Վաղ է խոսել նախագահական ընտրությունների մասին. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ասուլիսներից մեկի ժամանակ պատասխանելով այն հարցին` արդյոք «Ժառանգությունը» կսատարի Լևոն Տեր-Պետրոսյանին առաջիկա ընտրություններում, մասնավորապես, ասել էր. «Ես չեմ կարծում, որ նույն գետը երկու անգամ մտնում են»:

Մարտիրոսյանը նաև հայտարարել էր, որ դա իր անձնական կարծիքն է, և այդ հարցը կուսակցությունը չի քննարկել, իսկ «Ժառանգությունն» ունի նախագահի թեկնածու` ի դեմս Ռաֆֆի Հովհաննիսյանի:

Մեկնաբանելով իր գործընկերոջ հայտարարությունը, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ կուսակցության անունից նման հայտարարություն չի եղել:

«Մեր պատգամավորներից մեկն արտահայտել է իր անձնական կարծիքը, որի իրավունքը նա ունի: Բայց ես կարծում եմ, որ ընտրությունների, ըտրությունների ձևաչափերի, թեկնածուների ինքնության մասին խոսելը վաղաժամ է», – ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, կուսակցությունը բաց է պահում համագործակցության ուղիները բոլոր ուժերի հետ:

Tekali Taxi