Գլխավոր / Հայաստան / Սևանի ձկնային պաշարները փրկելու համար պետք է պայքարել ձկնագողության դեմ

Սևանի ձկնային պաշարները փրկելու համար պետք է պայքարել ձկնագողության դեմ

Սևանա լճի ձկնային պաշարների այսպիսի վատ վիճակ երբեք չենք ունեցել: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է ՀՀ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Նա նշել է, որ այսօր Սևանում արդյունագործական նշանակություն ունեցող ձկնատեսակ չունենք:

«Այլևս արդյունագործական նշանակություն չունեն մեր էնդեմիկ ձկնատեսակները` իշխանը կողակը, բեղլուն», – ասել է մասնագետը:

«Պատճառները երկուսն են` Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումը և ձկնագողությունը»,- ասել է Բարդուխ Գաբրիելյանը:

Նա, այնուամենայնիվ, ասել է, որ ստեղծված իրավիճակից ելք կա:

«Այժմ արդեն լիճը համալրվում է արհեստական ձկնատեսակներով, այս քայլը դրական արդյունք տալիս է, սակայն, դա բավարար չէ: Համալիր ծրագրեր պետք է իրականացվեն. թե չէ, մի կողմից ավելացնում են արհեստական ձկնատեսակները, մյուս կողմից ձկնագողությունն է ավելանում»,- նշել է բանախոսը:

Tekali Taxi