Գլխավոր / Армения / Արմեն Եգանյանից ցանկանում են խլել կոնյակի գործարանը

Արմեն Եգանյանից ցանկանում են խլել կոնյակի գործարանը

Մոսկվայի КиН կոնյակի գործարանի խոշորագույն բաժնետեր Արմեն Եգանյանի վրա ճնշում են գործադրում, հայտարարել է Եգանյանի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին: Նրա խոսքով` դա կապված է ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողով ներկայացրած իրենց դիմումի հետ, որում ասվում է, որ ուժային կառույցների կոռումպացված աշխատակիցները, հնարավոր է, մասնակցում են գործարանի վրա «հարձակմանը»:

«Նրանից հետո, երբ մենք բաց նամակ ուղարկեցինք Հելսինկյան հանձնաժողով, ճնշումն ավելացավ», – ասել է փաստաբանը: Նա պատմեց, որ Ներքին գործերի նախարարության տարբեր վարչություններ պարբերաբար «այցելում են» գործարան և «փորձում ամեն կերպ կաթվածահար անել գործարանի աշխատանքը»:

«Մենք, միևնույնն է, դիմադրելու ենք: Արմենը չի հանձնի իր դիրքերը», – Դոբրովինսկու խոսքերն է մեջբերում Эxо Москвы-ն:

Tekali Taxi