Գլխավոր / Армения / Հայաստանցի հրշեջներն արժանացան Մեդվեդևի պարգևին

Հայաստանցի հրշեջներն արժանացան Մեդվեդևի պարգևին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կրեմլում պետական պարգևներ է շնորհել փրկարար և հրշեջ ծառայությունների այն անդամներին, ովքեր պայքարել են Ռուսաստանում բռնկված ուժեղ հրդեհների դեմ, հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Պարգևի  է արժանացել 46 մարդ, այդ թվում` արտերկրի փրկարար ծառայությունների ներկայացուցիչներ:  Պետական պարգևներ են հանձնվել 15 օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում` Հայաստանի, Բուլղարիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Իտալիայի, Թուրքիայի, Լիտվայի, Լատվիայի, Ղազախստանի,Էստոնիայի և Գերմանիայի ներկայացուցիչներին:

Tekali Taxi