Գլխավոր / Армения / Աղետի գոտում իրականացվում է 250 մլն դոլարի շինարարություն. վարչապետ

Աղետի գոտում իրականացվում է 250 մլն դոլարի շինարարություն. վարչապետ

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Լոռու մարզ, Սարահարթ գյուղում հանձնել ութ բնակավայրերում կառուցված 157 տների հավաստագրեր։ Առանձնատները կառուցվել են «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի» շրջանակում։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհավորել է շահառուներին և նշել, որ պետության կողմից կառուցված առանձնատները տրվում են սեփականության իրավունքով։

«Այս նախաձեռնությամբ ևս մեկ անգամ հնարավորություն ունենք ընդգծելու, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումը, այն է, 7000 անօթևան ընտանիքներին ապահովել բնակարաններով, ի կատար է ածվում»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ, չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին նախագահի այս ծրագիրը հետևողականորեն իրականություն է դառնում։

Տիգրան Սարգսյանի խոսքով, աղետի գոտում ընդհանուր առմամբ իրականացվում է 250 մլն դոլարի շինարարություն, որի շրջանակներում 7000 անօթևան ընտանիքներ կստանան պետության կողմից խոստացված բնակարանները։

Tekali Taxi