Գլխավոր / Армения / Քոչարյան-Սարգսյան համակարգը 10 միլիարդ է յուրացրել. նախաձեռնություն

Քոչարյան-Սարգսյան համակարգը 10 միլիարդ է յուրացրել. նախաձեռնություն

Զարգացած երկրներում, որոնց հետ իրենց ելույթներում սովորաբար համեմատվում են Հայաստանի առաջնորդները, քաղաքացիների նվազագույն աշխատավարձի բաժնում պարենային զամբյուղի մասնաբաժինը 25% է կազմում: Հայաստանում նվազագույն աշխատավարձը` մոտ 30 հազար դրամ, հազիվ բավարարում է միայն սննդի համար: Այս մասին հայկական ընդդիմության հոկտեմբերի 15-ին կայանալիք հանրահավաքից առաջ Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Զոյա Թադևոսյանը:

«Գործնականորեն, Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը ստիպված է աշխատել քաղցած չմնալու համար: Զվարճանքների, մշակութային իրադարձություններին մասնակցությունը կամ հանգիստը հաճախ անհասանելի են լինում»,- նշել է Թադևոսյանը:

«Ժողովրդի իշխանություն» նախաձեռնությունը հաշվարկել է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին (1998-2008) Քոչարյան-Սարգսյան համակարգը (այդ տարիներին Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարն էր) անօրինական կերպով 10 միլիարդ դոլար է յուրացրել: Թադևոսյանի խոսքով` նույնքան գումար են  յուրացրել մնացյալ պաշտոնյաներն ու կառավարող կլանի անդամները:

Այսպիսով` այսօր Հայաստանում նվազագույն աշխատավարձը կարելի է 120 հազար դրամի հասցնել: Թադևոսյանն այն կարծիքին է, որ սա հնարավոր է այն դեպքում, երբ երկրի տնտեսությունն ազատվի ստվերից և բյուջեն լցվի ժողովրդից գողացված գումարներով, ինչպես նաև վերանայվեն սեփականաշնորհման արդյունքները:

«Կարելի է Սահակաշվիլիի ուղով գնալ, ով, իշխանության գալով, կարողացել է բյուջեն 3 անգամ մեծացնել` կաշառակերության և ստվերային տնտեսության դեմ մղվող պայքարի շնորհիվ»,-նշել է «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ներկայացուցիչը:

Tekali Taxi