Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանցի ֆուտբոլիստներն աննախադեպ պարգևներ են ստացել հաղթանակի համար

Ադրբեջանցի ֆուտբոլիստներն աննախադեպ պարգևներ են ստացել հաղթանակի համար

Եվրո-2012-ի ընտրական փուլում Թուրքիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի համար Ադրբեջանի ընտրանու յուրաքանչյուր ֆուտբոլիստ աննախադեպ պարգևավճար է ստացել, որը հավասար է 350 հազար մանաթի (436 հազար դոլար): Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները: Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Բաքվում ադրբեջանցիները հաղթեցին թուրքերին 1:0 հաշվով:

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի մամուլի բաժնի ղեկավար Միկայիլ Նարիմանօղլուն ANS TV-ին տված հարցազրույցում հաստատել էր պարգևավճարներ բաժանելու փաստը, սակայն չէր նշել գումարի չափը: Նարիմանօղլուն ասել էր, որ Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստները պարգևավճարներ են ստանում պաշտոնական և ընկերական խաղերում տարած հաղթանակներից հետո:

Համաձայն թուրքական լրատվամիջոցների տեղեկատվության` Գերմանիայի հավաքականի հետ խաղում հաղթանակի դեպքում ադրբեջանցիները կստանային 625000 դոլար` յուրաքանչյուրը:

Նշենք, որ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու համար Իսպանիայի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի խոստացել էին 600 հազար եվրո, անգլիացիներին` 475 հազար եվրո, ֆրանսիացիներին` 390 հազար եվրո, իտալացիներին` 240 հազար եվրո, բրազիլացիներին` 180 հազար եվրո:

Tekali Taxi