հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գրողը քննադատել է նախագահին իսլամի համար

Գրողը քննադատել է նախագահին իսլամի համար

Հայտնի գերամանցի գրող, հրապարակախոս Ռալֆ Ջորդանոն բաց նամակ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Կրիստիան Վուլֆին: Նամակում Ջորդանոն խիստ քննադատութան է ենթարկում նախագահի խոսքերն այն մասին, թե իսլամը Գերմանիայի մշակույթի մաս է կազմում, ինչպես քրիստոներությունը և հուդայականությունը:

Ջորդանոն հայտարարարել է, որ Վուլֆն իր ցանկություններն իրականության տեղ է ներկայացնում: Գրողը նշում է, որ իսլամական աշխարհի արժեքները դժվար է համատեղել արևմտյան քաղաքակրթության այնպիսի արժեքների հետ, ինչպիսք են կանանց իրավահավասարությունը, բազմակարծությունը, կրոնի և պետության առանձնացման սկզբունքը:

Ջորդանոն ասել է, որ ինքն անհանգստանում է Գերմանիայում ժողովրդավարության ապագայով, և պատրաստակամություն հայտնել խոսել ընդդեմ յուրաքանչյուր կրոնի, այդ թվում` քրիստոնեության և հուդայականության, եթե այն հակասում է լիբերալ արժեքներին: