Գլխավոր / Հայաստան / Հայաստանի ամենասեքսուալ կինը Աննա Կոնդոն է, Ադրբեջանինը` Մեհրիբան Ալիևան (լուսանկարներ)

Հայաստանի ամենասեքսուալ կինը Աննա Կոնդոն է, Ադրբեջանինը` Մեհրիբան Ալիևան (լուսանկարներ)

Ամերիկյան հանրահայտ Esquire ամսագիրն այս շաբաթ հրապարակել է «սեքսուալության ատլասը», որում տեղ են գտել այն կանայք, ում խմբագրությունը համարում է ամենասեքսուալն այն երկրներում, որտեղ նրանք ծնվել են, մեծացել են կամ ապրում են:

Ամսագիրը բաց չի թողել և ոչ մի երկիր, բացառությամբ Վատիկանի և Դոմինիկայի: Վատիկանը դուրս է մղվել ցուցակից այն պատճառով, որ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հրաժարվել էր ընդունել կաթոլիկ եկեղեցականների երեխաների նկատմամբ սեքսուալ ոտնձգությունների փաստը:

Հայաստանի ամենասեքսուալ կին է ճանաչվել դերսանուհի, գրող և ռեժիսոր Աննա Կոնդոն:

Աննա Կոնդոն 44 տարեկան է, ծնվել է 1966 թվականին Երևանում: 1983 թվականին սկսել է նկարահնվել Ֆրանսիայում, հետագայում տեղափոխվել է ԱՄՆ: Մինչ ամերիկացի դերասան Ջորջ Կոնդոյի հետ ամուսնանալը նա կրում էր Աշդյան ազգանունը: Esquire-ը նշում է, որ Աննա Կոնդոն ունի «սև, իմաստուն և բարի աչքեր, որոնք նրան նմանեցնում են Դոստոևսկու հերոսուհիներին»:


ԱՆՆԱ ԿՈՆԴՈ

Նշենք, որ Ադրբեջանի ամենասեքսուալ կին է ճանաչվել Իլհամ Ալիևի կինը` Մեհրիբան Ալիևան, Ֆրանսիայինը` Նիկոլա Սարկոզիի կինը` Կառլա Բրունին, իսկ Հորդանանինը` թագուհի Ռանիան, Ուկրաինայից` նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱ

Ցուցակում ընդգրված են մի շարք հայտնի դեմքեր. հայտնի ամերիկացի երգչուհի Ռիհաննան, ով ծնվել է Բարբադոսում և ցուցակում ներկայացնում է այդ երկիրը, դերասանուհի Նատալի Պորտմանը, ով ներկայացնում է Իսրայելը, քանի որ ծնվել է Երուսաղեմում, իտալուհի Մոնիկա Բելուչին, Շարլիզ Թերոնը` Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից, Նատալիա Օրեյրոն` Ուրուգվայից:


ՇԱՌԼԻԶ ՏԵՐՈՆ

Վրաստանի ամենասեքսուալ կին է ճանաչվել միս Վրաստանի տիտղոսը կրող Նանա Գոգիչաիշվիլին, իսկ Ռուսաստանից` Բրիտանիայում բնակվող մոդել Նատալիա Վոդյանովան:


ՆԱՆԱ ԳՈԳԻՉԱԻՇՎԻԼԻ

Նշենք, որ աշխարհում ամենասեքսուալ կին է ճանաչվել Մինկա Քելլին:


ՄԻՆԿԱ ՔԵԼԼԻ

Tekali Taxi