Գլխավոր / Հայաստան / Միջազգային ծրագիրը պետք է օգնի Հայաստանի կրթության զարգացմանը

Միջազգային ծրագիրը պետք է օգնի Հայաստանի կրթության զարգացմանը

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Միջազգային հասարակական կրթական ասոցիացիայի համաշխարհային կրթական ռեսուրսների և տեխնոլոգիաների ուսուցման կազմակերպության /ORT/ միջև այսօր կնքվել է կրթության համագործակցության մասին հուշագիր` ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի, GEO  համաշխարհային ORT-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Սինգերի և Համաշխարհային ORT-ի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ Լուսիեն Կալֆոնի:
 
Արմեն Աշոտյանը, անդրադառնալով հուշագրին, նշել է, որ Միջազգային հասարակական կրթական ասոցիացիայի համաշխարհային ORT-ի մուտքը  Հայաստան հնարավորություն կտա ոչ միայն ամրապնդել  բարեկամական կապերը, այլև նոր հեռանկարներ բացել կրթության ոլորտում համագործակցության համար:
 
Միջազգային հասարակական կրթական ասոցիացիայի համաշխարհային ORT-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Սինգերը նշել է, որ իրենց կազմակերպության նպատակն է կրթության և ուսուցման միջոցով բարձրացնել հասարակության կենսամակարդակը: Ներկայացնելով կազմակերպության գործունեությունը` նա նշել է, որ այն աշխարհի 50 երկրում իրականացնում է կրթական ծրագիր, որի շրջանակում յուրաքանչյուր տարի կազմակերպության դպրոցներում, քոլեջներում և բուհերում սովորում է ավելի քան 300000 ուսանող:
 
Հուշագիրը ենթադրում է կրթության բնագավառում բարձր տեխնոլոգիաների ներմուծում, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացում, ինտերնետի գործածում ու զարգացում կրթական գործընթացում, ՀՀ ուսումնական հաստատություններում բարձր տեխնոլոգիայի կենտրոնների զարգացմանը նպաստող ծրագրերի մշակման հնարավորություն:

Tekali Taxi