Գլխավոր / Հայաստան / 23-ամյա երիտասարդի վրա կրակած անձը հանձնվել է ոստիկանություն

23-ամյա երիտասարդի վրա կրակած անձը հանձնվել է ոստիկանություն

Օգոստոսի 25-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ազատության պողոտայի 2/Բ շենքի 9-րդ բնակարանում հրազենային վնասվածքով քաղաքացի կա:

Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 22.15-ին, նշված շենքի բակում, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայից, անհայտ անձինք կրակել էին 23-ամյա Նարեկ Ս.-ի ուղղությամբ` պատճառելով աջ բազկի վերին երրորդի թափանցող և կրծքավանդակի աջ մասի կույր հրազենային վնասվածքներ:

Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել էր ատրճանակի 10 պարկուճ:

Բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 13-ին, ժամը 13.30-ին, ՌԴ քաղաքացի, 25-ամյա Աշոտ Ե.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն և ներկայացրել «ՊՄ» տեսակի ատրճանակը` դատարկ պահունակով:

Նա հայտնել է, որ ս/թ օգոստոսի 25-ին Ազատության պողոտայի թիվ 2/բ շենքի բակում Նարեկ Ս.-ի վրա ինքն է կրակել:

Կատարվում է նախաքննություն, հայտնում է Ոստիկանության պաշտոնական կայքը: 

Tekali Taxi