Գլխավոր / Армения / Ռուսաստանը նոր խնդիրներ է խոստանում Վրաստանի քաղաքացիներին

Ռուսաստանը նոր խնդիրներ է խոստանում Վրաստանի քաղաքացիներին

Մոսկվան սանդրանք է համարել Հյուսիսային Կովկասում բնակվող ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմը միակողմանի կերպով չեղյալ հայտարարելու Վրաստանի իշխանությունների որոշումը:

ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ որ Թբիլիսին ձգտում է ապակայունացնել Հյուսիսայում Կովկասում տիրող իրավիճակը, «ուշադրությունը շեղել Հարավային Օսիայի և Աբխազիայի հանդեպ Վրաստանի իշխանությունների ապակառուցողական քաղաքականությունից»:

«Հենց վրացական կողմն էր ձգձգում «Կազբեգի-Վերին Լարս» անցագրային կետի բացման հարցը: Այժմ, երբ այն սկսել է աշխատել, վրացական իշխանությունները որոշել են օգտագործել հաղորդակցման այս միջոցը իրենց անազնիվ նպատակների համար:

Ռուսաստանը խնդիրներ չունի Վրաստանի, վրացիների հետ: Մենք խնդիր ունենք Սահակաշվիլիի ռեժիմի հետ, ով ոչ մի կերպ չի հանգստանում: Սակայն պարզ է, որ նրա ընկնավոր գործողությունները` ուղղված նորանոր գրգռիչների հայթհայթմանը, չեն համապատասխանում վրաց ժողովրդի շահերին և կարող են լրացուցիչ խնդիրներ ստեղծել Վրաստանի քաղաքացիների համար», – ասված է հայտարարության մեջ:

Tekali Taxi