Գլխավոր / Армения / «Չորրորդ ինքնիշխանություն». Աբրահամյանները հողը խլում են

«Չորրորդ ինքնիշխանություն». Աբրահամյանները հողը խլում են

Թերթը գրում է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի գործողությունների մասին:

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Արտավազի հողերի վերաբերյալ կայացված դատական վճռի բողոքն արդեն մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան: Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի սահմաններում արաբ մի շեյխի ներդրումների անվան տակ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի տխրահռչակ եղբայր Գագիկ Աբրահամյանը փորձում է շուրջ 100 քաղաքացիներից հողեր խլել: Աբրահամյանները շեյխի հետ համատեղ որոշել են հենց այդ հատվածում հանքային ջրերի գործարան կառուցել կամ էլ զվարճանքի փոքրիկ քաղաք, որի հետևանքով շուրջ 100 քաղաքացի ստիպված է լինելու զրկվելու իրենց ունեցվածքից: ՀՀ էկոնոմիկայի «եվրոնախարար» Ներսես Երիցյանի գործուն ջանքերով այդ հատվածը ճանաչվել է գերակա հանրային շահ: Քաղաքացիները դիմել էին  դատարան` բողոքարկելով ՀՀ կառավարության որոշումը, սակայն դատարանը մերժել է հայցը` «հալած յուղի տեղ ընդունելով» կառավարության որոշումը: Սա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը հանուն մի շեյխի ու ժլատ պատգամավորի, մարդկանց ունեցվածքը «չորով» խլում է: «Դերեվյաննի» եղբայրները շարունակում են իրենց գրոհը:

Tekali Taxi