Գլխավոր / Армения / 32-ամյա տղամարդուն սպանել են դանակով

32-ամյա տղամարդուն սպանել են դանակով

Երեկ, ժամը 15.50-ի սահմաններում Շտապ օգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորքի 2-րդ զանգվածի Բագրևանդի փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում դանակի հարվածներից մահացել է 1978 թ. ծնված Վադիմ Անդրեասյանը, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նույն օրը, ժամը 18.30-ին, Կոմիտասի պողոտայից` սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել նախկինում չորս անգամ ազատազրկման դատապարտված, 1974 թ. ծնված Վլադիսլավ Եդիգարովը:

Ոստիկանության պաշտոնական կայքը նշում է, հոկտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին վիճաբանության ժամանակ, Եդիգարովը դանակով հարվածել է Վ. Անդրեասյանի կրծքավանդակի ձախ թևատակի վերևի, թիկունքի աջ վերևի մասերին և սպանել:

Tekali Taxi