Գլխավոր / Հայաստան / Ավստրալացին մեկ տարում մտադիր է 2190 կմ վազել

Ավստրալացին մեկ տարում մտադիր է 2190 կմ վազել

Երեկ Ստամբուլում անցկացված Եվրասիա ավանդական մարաթոնին մասնակցեց ավստրալացի Տրիստան Միլլերը, ով բարձր տեղերի համար չէր պայքարում, բայց գտնվում էր ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ Միլլերը տարվա սկզբին բացառիկ որոշում է կայացրել` յուրաքանչյուր շաբաթ մեկ մարաթոնի մասնակից դառնալ, և առայժմ նրան հաջողվում է նախագծված ժամանակացույցով շարժվել. Ստամբուլի մարաթոնը 42-րդն էր Միլլերի համար: Ուշագրավ է, որ Միլլերն իր որոշումը կայացրել է աշխատանքից զրկվելուց հետո:

Եթե Միլլերին հաջողվի մինչև տարվա վերջ ևս տասը մարաթոնում հանդես գալ, ապա նա մեկ տարվա ընթացքում մոտ 2190 կմ անցած կլինի: Մարզիկը նախատեսում է, որ տարվա վերջին մարաթոնը կանցկացնի դեկտեմբերի 27-ին հարազատ Մելբուրնում:

Tekali Taxi