Գլխավոր / Հայաստան / Լուժկովը կդառնար նախագահ, եթե «վախկոտություն չցուցաբերեր»

Լուժկովը կդառնար նախագահ, եթե «վախկոտություն չցուցաբերեր»

Եթե 1999 թվականին Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը «վախկոտություն չցուցաբերեր և իր թեկնածությունն առաջադրեր նախագահական ընտրություններին` Եվգենի Պրիմակովի թիկունքում թաքնվելու փոխարեն, ապա նա Ռուսաստանի նախագահ կդառնար», Коммерсант-ին տված հարցազրույցում ասել է «Ինտեկո» ընկերության հիմնադիր Վիկտոր Բատուրինը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ սխալներ է թույլ տվել Լուժկովը պաշտոնավարման ընթացքում, Բատուրինն ասել է. «Մնալով քաղաքապետի պաշտոնին` նա միայն աշխատում էր իր ստեղծած համակարգը պահպանելու ուղղությամբ: Սրանից հետո համակարգում պաշտոնները սկսել էին զբաղեցնել մարդիկ, ովքեր հմուտ չէին այդ գործում և մտածում էին միայն իրենց ապահովության և շահերի մասին»:

Իսկ խոսելով այն մասին, թե ինչ գործունեություն կարող է ծավալել Լուժկովն այժմ, Բատուրինը կարծիք է հայտնել, որ նախկին քաղաքապետը կարող է նոր քաղաքապետի «խորհրդականը դառնալ»:

«Պետք է հասկանալ, որ օբյեկտիվորեն Յուրի Լուժկովի միակ կապիտալն այսօր` Մոսկվան կառավելու  20-ամյա փորձն է: Սա կապիտալ է, որ ուրիշ ոչ ոք չունի, և ոչ ոք էլ չի վիճարկում դա»,- հայտարարել է Բատուրինը:

Tekali Taxi