Գլխավոր / Армения / Գիտնականները պարզել են քաղցկեղի առաջացման պատճառները

Գիտնականները պարզել են քաղցկեղի առաջացման պատճառները

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ուռուցքային հիվանդությունների արագ տարածման պատճառը անթրոպոգեն գործոններն են, հաղորդում է The Daily Mail-ը: Պարզվում է, որ հին ժամանակներում քաղցկեղով հիվանդանալու դեպքերը շատ սակավ են եղել:

Հետազոտողները, ուսումնասիրելով հնագույն մարդկանց ոսկորներն ու մումիաները, հիվանդության միայն մեկ դեպք են հայտնաբերել: «Չարորակ ուռուցքների բացակայությունը մումիայի մարմնում վկայում է այն մասին, որ հին ժամանակներում այս հիվանդությունն իսկապես հազվադեպ է հանդիպել: Հնարավոր է` պատճառն այն է, որ կանցերոգեն գործոններն էլ են քիչ եղել», – պարզաբանում է Մանչեսթերի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Զիմերմանը:

Համալսարանի մեկ այլ գիտնական Ռոզալի Դևիդնի խոսքոս` բնության մեջ կա մի բան, որն առաջացնում է այդ հիվանդությունը: Դա կարող է լինել թե շրջակա միջավայրի աղտոտվածությունը, թե սննդակարգի խախտումը, թե կենսակերպը:

«Կարևորը` մեզ հաջողվել է ստանալ հիվնադության զարգացման պատմական պատկերը»,- նշել է պրոֆեսորը:

Գիտնականները հիշեցնում են նաև, որ առողջ ապրելակերպը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և քաշի պահպանումը կնպաստեն կանխարգելել քաղցկեղի զարգացումը:

Tekali Taxi