Գլխավոր / Հայաստան / Թուրք լրագրողը տուգանվել է «սեքսուալ ստրուկ» ունենալու ցանկության համար

Թուրք լրագրողը տուգանվել է «սեքսուալ ստրուկ» ունենալու ցանկության համար

Ստամբուլի առաջին ատյանի դատարանը բավարարել է քուրդ երգչուհի Ռոջինի հայցն ընդդեմ թուրքական «Աքշամ» թերթի լրագրող Սերդար Թուրգութի: Երգչուհին դատի էր տվել լրագրողին «իր անձնական իրավունքները ոտնահարելու» համար: Իր հոդվածում անդրադառնալով երգչուհուն` լրագրողը գրել էր. «Ես կառևանգեի նրան և իմ սեքսուալ ստրուկը կդարձնեի»:

Հիմք ընդունելով այս արտահայտությունը` երգչուհին 100,000 թուրքական լիրայի (մոտ 50 հազար եվրո) չափով փոխհատուցում է պահանջել, ինչը դատարանը մասամբ բավարարել է: Լրագրողին պարտավորեցրել են 10000 թուրքական լիրա վճարել:

Bianet-ի հետ զրույցում Ռոջինի փաստաբանը հայտարարել է, որ նրանք պատրաստում են բողոքարկել վճիռը` փոխհատուցման փոքր չափի պատճառով: Նրա խոսքով` այդ որոշումը, կարծես Թուրգութի համար լինի և անարգում է կանանց պատիվը:

«Մենք որպես փոխհատուցում 100 000 էինք պահանջել` երգչուհի Ռոջինին բարոյական վնաս պատճառելու համար: Դատարանը այդ թիվը իջեցրել է 10000-ի, ինչն ուղղակի ծիծաղելի է: Երգչուհին այսպիսի գործ է հարուցել ոչ միայն իր անձնական վնասը փոխհատուցելու համար, այլ կանանց պատիվը պաշտպանելու համար: Իսկ դատարանի նշանակած փոխհատուցումը համահունչ չէ դեպքի հետ»,-նշել է փաստաբանը:

Նա հավելել է, որ, այնուամենայնիվ, անկախ պատժամիջոցի փոքր չափից` այս դեպքը լավ դաս կլինի ԶԼՄ-ներում աշխատող տղամարդկանց համար, ովքեր կանանց մասին գրելիս այսուհետ զգույշ կլինեն:

Tekali Taxi