հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Հայկական ժամանակ». Սասուն Միքայելյանը կրկին վատառողջ է

«Հայկական ժամանակ». Սասուն Միքայելյանը կրկին վատառողջ է

Քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը շարունակում է խիստ մտահոգիչ մնալ, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»:

Շաբաթ գիշերը նա կրկին խնդիրներ է ունեցել ճնշման և սրտի հետ: Դրանից մեկ օր առաջ, ինչպես տեղեկացրել էինք, դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի աշխատակիցները ստիպված էին եղել շտապօգնություն կանչել` Միքայելյանին  բժշկական օգնություն ցույց տալու համար: Մեկ օր անց, սակայն, նրա մոտ նույն վիճակն է արձանագրվել` ճնշման կտրուկ բարձրացում և սրտի հետ կապված խնդիրներ: Բայց այս անգամ շտապօգնություն չեն կանչել: Մեզ հայտնի դարձավ,որ շաբաթ օրը դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ են զանգահարել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի աշխատակիցները: Հիվանդանոցից վերջիններիս հավաստիացրել են, թե Միքայելյանի հետ ամեն ինչ նորմալ է` միևնույն ժամանակ նշելով, որ այդ պահին նրա մոտ բժիշկ կա` Միքայելյանը բուժզննում է անցնում:

ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները, հենվելով հիվանդանոցի հերթապահի ասածների վրա, այլևս չեն այցելել Միքայելյանին` անձամբ համոզվելու, թե իրականում ինչ վիճակում է քաղբանտարկյալը: Մեզ նաև հայտնի դարձավ, որ Միքայելյանին անընդհատ «վալերյանկա» են տալիս և փորձում են թույլ չտալ, որ ճնշումը շատ բարձրանա: Այսինքն, քաղբանտարկյալին բուժման հնարավորություն չի տրվում: