Գլխավոր / Армения / «Չորրորդ ինքնիշխանություն». Պատգամավորներին ՀՀ բյուջեն չէր հետաքրքրում

«Չորրորդ ինքնիշխանություն». Պատգամավորներին ՀՀ բյուջեն չէր հետաքրքրում

Երեկ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում քննարկվում էր Հայաստանի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը ՀՀ ԱԺ պատգամավորների մեծ մասին չէր հետաքրքրում.131 ազգընտիրներից առնվազն 110-ը բոյկոտել էին կառավարությանը, նշում է օրաթերթը:

Թեև սկզբում քննարկման դահլիճը «լեփ-լեցուն» էր մոտ երկու տասնյակի հասնող պատգամավորներով` անգամ ԱԺ փոխխոսնակներն էին նստած, սակայն երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ դուրս եկավ դահլիճից, պատգամավորները կամաց-կամաց սկսեցին լքել դահլիճը: Երկու ժամ անց, արդեն ընդամենը 3-4 պատգամավոր էին մնացել դահլիճում, իսկ կառավարության ներկայացուցիչները «մենախոսում էին»: Միայն երբեմն-երբեմն Արծվիկ Մինասյանն ու Լարիսա Ալավերդյանն էին անհարմար հարցեր տալիս, մնացած դեպքերում կառավարության ներկայացուցիչներն իրենց տեր ու տիրակալ էին զգում, այլ ոչ հաշվետու:

Tekali Taxi