Գլխավոր / Армения / Եվրոպական համաժողովի մասնակիցները զրուցել են ընդդիմության ներկայացուցիչների հետ

Եվրոպական համաժողովի մասնակիցները զրուցել են ընդդիմության ներկայացուցիչների հետ

Երևանում այսօր մեկնարկած «Ժողովրդավարության ապագայի համար» համաժողովի մասնակցիներից մի քանիսը Կառավարության ընդունելությունների տանից դուրս են եկել և հարցերով դիմել շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներին:

Նրանց թվում են, մասնավորապես, ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, Լիտվայից, Ֆինլանդիայից և Բելգիայից: Արտասահմանցի հյուրերի հետ այս պահին զրուցում է ՀՀ նախկին արտագործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը:

Ավելի վաղ Epress.am-ը գրել էր, որ ոստիկանները թույլ չեն տվել ակտիվիստներին փաթեթներ հանձնել համաժողովի մասնակիցներին: Փաթեթներում է Հայաստանի քաղբանտարկյալների ցուցակը, 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող տեսանյութը և մի շարք փաստաթղթեր, որում ներկայացված են Հայաստանում մարդու իրավունքների խախտումների փաստեր: 

Նշենք նաև, որ պիկետի մասնակիցներին քիչ առաջ դրոշներով միացան մի խումբ մարդիկ, որոնք ժամանել են Գյումրիից:

Tekali Taxi