Գլխավոր / Армения / Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ ղեկավարները խոսել են Կոսովոյի ու Լեռնային Ղարաբաղի մասին

Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ ղեկավարները խոսել են Կոսովոյի ու Լեռնային Ղարաբաղի մասին

Հոկտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչին, ով Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին մասնակցելու նպատակով:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնի հաղորդմամբ, Սերբիայի արտգործնախարարը ներկայացրել է Կոսովոյի հիմնախնդրին առնչվող զարգացումները:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, նախարար Նալբանդյանը նշել է, որ միջազգային հանրությունը` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքեր է գործադրում հակամարտությունը լուծելու ուղղությամբ, սակայն միջնորդների առաջարկությունները մերժող ադրբեջանական դիրքորոշման պատճառով չի հաջողվում լուրջ առաջընթաց արձանագրել բանակցություններում:  

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Tekali Taxi