Գլխավոր / Հայաստան / Մոսկվայի կենտրոնում երթևեկությունը վճարովի կդառնա

Մոսկվայի կենտրոնում երթևեկությունը վճարովի կդառնա

Մոսկվայի իշխանությունները կրկին դիտարկում են նախագիծը, ըստ որի անձնական տրանսպորտով Մոսկվայի կենտրոն մտնելու համար պետք է վճարել, գրում է РБК-ն:

Նախագծի հեղինակները ենթադրում են, որ նախագծի կիրառումը հնարավորություն կընձեռի թեթևացնել քաղաքի կենտրոնի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը և կարագացնի հասարակական տրանսպորտի գործունեությունը:

Մոսկվայի իշխանությունները նաև առաջարկում են ավտոբուսների համար առանձին մայրուղի նախատեսել:

Հիշեցնենք, որ այս նախագիծը քննարկվել էր ավելի վաղ` 2005 թվականին: Սակայն այն ժամանակ իշխանությունները համարեցին, որ քաղաքի կենտրոն մտնելու համար վճարելու նախագիծը, այնուամենայնիվ, չի լուծի տրանսպորտի ծանրաբեռնվածության խնդիրը և բացասական ազդեցություն կունենա քաղաքային տնտեսության վրա:

Tekali Taxi