Գլխավոր / Армения / Ռուսաստանը լճացման և կաշառակերության ճահիճ է. Գորբաչյով

Ռուսաստանը լճացման և կաշառակերության ճահիճ է. Գորբաչյով

Միխայիլ Գորբաչյովը քննադատել է Մեդվեդևի և Պուտինի վարած քաղաքականությունը և հայտարարել, որ եթե երկրում ժողովրդավարական բարեփոխումներ չիրականացվեն, ապա Ռուսաստանը փլուզման վտանգի առջև կկանգնի, գրում է The Christian Science Monitor-ը` մեջբերելով ԽՍՀՄ նախկին նախագահի` «Snob» ամսագրին տված հարցազրույցը:

«Գորբաչյովի զգուշացումը, սակայն, դժվար թե մարդկանց մեծ զանգվածին հասանելի լինի, քանի որ «Snob»-ը նախատեսված է հարուստ ռուսաստանցիների համար»,- գրում է լրագրող Ջենա Ֆիշերը:

Գորբաչյովը «լճացման, անտարբերության և կաշառակերության ճահիճ» է անվանել Ռուսաստանը: Նրա խոսքով` իշխանություններն ի վիճակի չեն լուծել երկրի առջև ծառացած խնդիրները կամ ավելի լավ պայմաններ ստեղծել բնակչության համար, իսկ միակ լուծումը ժողովրդի մասնակցությունն է որոշումներ ընդունելու գործընթացին:

«Երբ մարդիկ հասկական, որ իրենց կարծիքը ոչ մի նշանակություն չունի և իրենցից ոչինչ կախված չէ, նրանք փողոց դուրս կգան: Մեր ժողովրդի համբերությունը կրկնապատկում է իշխանությունների անտարբերությունը: Իսկ սա բողոքների ալիքների պատճառ կարող է դառնալ, որոնք կարող են անօրինականությունների հանգեցնել: Ռուսաստանում, որտեղ մենք նման իրավիճակի փորձն արդեն ունենք, նման բան չի կարելի թույլատրել»,- նշել է Գորբաչյովը:

Tekali Taxi