Գլխավոր / Армения / «Ժամանակ». Իրավապաշտպանին տեղեկատվություն չտրամադրեցին

«Ժամանակ». Իրավապաշտպանին տեղեկատվություն չտրամադրեցին

Երեկ ՀՀ վարչական դատարանը մերժեց Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Աթրուր Սաքունցի հայցը` ընդդեմ հատուկ քննչական ծառայության:

Իրավապաշտպանը թեև զբաղվածության պատճառով չէր կարողացել ներակայանալ դատական նիստին, սակայն մեր զրույցի ժամանակ նշեց, որ իր համար սպասելի էր մերժումը: Արթուր Սաքունցը ցանկացել է ընդամենը 2009 և 2010 թվականներին ընդունված քրեական գործերի մասին և ՀՔԾ-ից պահանջել է քրեական գործ հարուցելու, մերժելու և կասեցնելու մասին որոշումների պատճենները: Հատուկ քննչական ծառայությունը մերժել է և չի տրամադրել տեղեկատվություն` հղում անելով նախաքննության գաղտնիությանը: Մինչդեռ մեր զրուցակիցը տարակուսում է, թե ինչ գաղտնիության մասին կարող էր խոսք լինել, երբ այդ գործերի քննությունը մտել էր դատական փուլ: Նա պնդում է, որ հատուկ քննչական ծառայությունը պարտավոր էր այդ ողջ տեղեկատվւթյունը տրամադրել իրեն, որը նախատեսված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով:

Tekali Taxi