Գլխավոր / Հայաստան / «Հայկական ժամանակ». 10 տարի առաջ Սերժ Սարգսյանը միջնորդել էր Պզոյի համար

«Հայկական ժամանակ». 10 տարի առաջ Սերժ Սարգսյանը միջնորդել էր Պզոյի համար

Օրերս Հայաստան է ժամանել ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI)15 հոգանոց խումբ, գրում է օրաթերթը:

Մեր տեղեկություններով, նրանց հետաքրքրում են մի քանի օր առաջ ԱՄՆ-ում կալանավորված հայկական խմբի կապերը Հայաստանում: ԱՄՆ-ի իրավապահները ՀՀ ԱԱԾ-ի միջոցով ցանկանում են պարզել, թե իրենց երկրից գողացված և ՀՀ բերված գումարները կոնկրետ ովքեր և որ ոլորտներում են ներդրել: Իսկ ԱՄՆ-ում կալանավորված Պզոյի` Ա. Ղազարյանի մասին նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Պարզվում է, երբ 2000թ. նա եկել է ՀՀ, ինքնաթիռի մոտ նրան դիմավորել է այն ժամանակ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանը: Շուտով վարչապետ Արամ Սարգսյանի հրահանգով Պզոն ձերբակալվել է: Սերժ Սարգսյանն անձամբ միջնորդել է Արամ Սարգսյանին` Պզոյին ազատ արձակել: Ի վերջո Վազգեն Սարգսյանի մարտական ընկերների միջոցով հաջողվել է հասնել Պզոյի ազատ արձակմանը` պայմանով, որ նա այլևս Հայաստան չի գալու: Այս միջադեպի վերաբերյալ մեր թղթակցի հարցմանը նախկին վարչապետ Արամ Սարգսյանը պատասխանել է, թե տեղի ունեցածը հին պատմություն է, և, ինքը ցանկություն չունի դրա մանրամասները վերհիշել:

Tekali Taxi